Լոս Անջելեսի արվարձանում բռնկված «Փոստ» անունը ստացած անտառային հրդեհի հետևանքով, որն ընդգրկել է 6 հազար հա տարածք, ավելի քան 1200 մարդու տարհանել են։

Լրատվամիջոցների տվյալով՝ հրդեհը բռնկվել է քաղաքից 100 կմ հեռավորության վրա: Կրակի հետևանքով երկու շենք մեծ վնասներ է կրել։ 

Հունիսի 17-ի երեկոյան հրդեհի ընդգրկման տարածքն ավելացել է։ Այսպիսով սա Կալիֆոռնիա նահանգում ընթացիկ տարվա ամենամասշտաբային բնական հրդեհներից մեկն է:

Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չկան: Հրդեհի պատճառները պարզվում են։

Կալիֆոռնիայի տարածքում մոլեգնում է ևս մեկ հրդեհ, որն անվանել են «Փոյնթ» (հայերեն՝ կետ):


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն