ԵՄ-ն 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են գնահատել աղետի գոտում հեղեղումներից ենթակառուցվածքներին հասցված վնասները
ԵՄ-ն Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և Իսպանիայի կառավարության միջոցով 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են ՀՀ կառավարությանը՝ գնահատել Լոռիում և Տավուշում վերջերս տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ-ի ներկայացուցչությունից:
«Փորձագետների թիմը հանդիպել է տեղական իշխանությունների հետ՝ ավելի լավ հասկանալու կառավարության կարիքներն ու առաջնահերթությունները։ Տաշիրում և Ալավերդիում վնասված կառույցների գնահատման աշխատանքներն արդեն սկսվել են։ Թիմը կենտրոնացել է ենթակառուցվածքի վրա (փոքր կամուրջներ), որոնք հնարավորություն են տալիս մուտք գործել գյուղատնտեսական հողեր, բայց նաև ուսումնասիրել է տները»,- ասված է հաղորդագրության մեջ: