Ուկրաինայի տարածքում կտեղակայվեն ամերիկյան F-16 կործանիչներ, որոնք փոխանցվել են Ուկրաինայի զինված ուժերին։ Այդ մասին CBS-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Նախատեսվում է F-16 մատակարարել Ուկրաինա։ Անվտանգության երկկողմ համաձայնագիրը, որը ստորագրել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ևս մեկ անգամ հաստատեց այն փաստը, որ մենք ցանկանում ենք օգնել Ուկրաինային ձեռք բերել այդ ներուժը, որը պետք է հիմնվի Ուկրաինայում»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Հունիսի 10-ին Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարության ավիացիայի ղեկավար Սերգեյ Գոլուբցովը հայտնել է, որ F-16 կործանիչների մի մասը, որոնք Արևմուտքը խոստացել է տրամադրել ուկրաինական բանակին, կտեղակայվեն երկրից դուրս գտնվող անվտանգ օդանավակայաններում։ Նրա խոսքով՝ դա արվում է, որպեսզի ինքնաթիռները չդառնան ռուսական զինուժի թիրախ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն