«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Դատապարտում եմ այս հարձակումը Իրինա Մկրտչյանի և, ընդհանրապես, Հայաստանում ազատ խոսքի հանդեպ։ Տանուլ տված ռսահպատակ թափթփուկները հիմա էլ լրագրողների հետևից են ընկել։ Ընդ որում՝ նաև սառեցված հոգու ղեկավարությամբ մարող շարժումն է իր պաշտոնական էջով այս հետապնդումն իրականացնում։

Կարծում եմ՝ խոսքի ազատությամբ և մարդու իրավունքներով իրապես մտահոգ կազմակերպությունները պետք է դատապարտեն այս արարքը մասնավորապես և նման գործելաոճը՝ ընդհանրապես։



Զորակցությունս Իրինա Մկրտչյանին՝ Հայաստանի արհեստավարժ և հայրենասեր լրագրողներից մեկին»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն