Զինված խմբավորումները առնվազն 120 մլն դոլար են թալանել Գազայի հատվածում գտնվող բանկերից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տեղեկություն է հրապարակել Financial Times-ը։

«Զինված հանցախմբերը, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի (խմբ․՝ պաղեստինյան արմատական շարժման) աջակցությունն ունեցող, ընդհանուր առմամբ վերջին երկու ամսում առնվազն 120 միլիոն դոլար են թալանել Գազայի հյուսիսում գտնվող բանկերից», – գրում է հրատարակությունը` վկայակոչելով ՄԱԿ-ի տվյալները։

Ամենախոշոր կողոպուտները տեղի են ունեցել ապրիլի 17-ին և 18-ին` անմիջապես այն բանից հետո, երբ պաղեստինյան խոշորագույն բանկը թալանից խուսափելու համար իր պահոցը ծածկեց բետոնով: Արտակարգ միջոցառումները չեն օգնել, և վկաները, ըստ հրատարակության, հայտնել են, որ պահոցում պայթյուն են լսել, որից հետո թղթադրամներն օդ են բարձրացել։ Ներքին տեղեկությունների համաձայն՝ կողոպտիչներին հաջողվել է տարբեր արժույթներով ձեռք բերել մոտավորապես 31 մլն դոլար։

Նշվում է, որ զինված խմբավորումները երկու ամսվա ընթացքում գողացել են Գազայի հատվածի հյուսիսի բանկերի պահոցներում գտնվող կանխիկ փողերի առնվազն մեկ երրորդը: Շուրջ 240 մլն դոլար հաջողվել է պահպանել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն