ՀՀ ԱԽ քարտուղարը և Ֆրանսիայի նախագահի խորհրդականն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հադիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահի դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոննի հետ, տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը, ինչպես նաև համագործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը կիսվել է տարածաշրջանյին անվտանգային իրավիճակով: Վերոնշյալի համատեքստում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները: