Մոսկվայում փոթորկից հետո 18 մարդու, նրանց թվում՝ 4 երեխայի, տեղափոխել են քաղաքային հիվանդանոցներ։ Նրանցից երեքի վիճակը ծանր է, կյանքին վտանգ չի սպառնում։ Երեխաների վիճակը գնահատվում է բավարար։ ТАСС-ը հաղորդել է նաև երկու մահվան դեպքի մասին՝ վկայակոչելով մայրաքաղաքի առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը։

Առողջապահության դեպարտամենտից ընդգծել են, որ բոլոր հիվանդներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնության ամբողջ ծավալը, կատարվում է ախտորոշիչ և բուժական միջոցառումների ամբողջական համալիր։

Հորդառատ անձրևը հինգշաբթի հարվածել է Մոսկվային։ Այն ուղեկցվել է ամպրոպով, կարկուտով, տեղ-տեղ՝ փոթորիկներով։ Արձանագրվել են մինչև 25 մ/վրկ քամու պոռթկումներ, ծառերի տապալման և շինությունների վնասման դեպքեր։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն