Գործուղման անվան տակ ազգընտիրները ճանաչողական այցեր կկատարեն տարբեր երկրներ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամառային վոյաժների շրջանը խորհրդարանը հայտարարել է բացված․ պետական բյուջեի հաշվին, գործուղման անվան տակ ազգընտիրները ճանաչողական այցեր կկատարեն տարբեր երկրներ՝ աշխատանքը համատեղելով հանգստի հետ։
ԱԺ նախագահը վերջին օրերին օրական մի քանի նման կարգադրություն է ստորագրում՝ տարբեր գործուղումների մասին․ Ռիգա, Չիկագո, Վենետիկ, Պալերմո, Ստրասբուրգ, Տաշքենդ, Փարիզ, Գերմանիա, Բուխարեստ, Մոնրեալ, Բեռլին, Պեկին։ Հունիսի 25-27-ն էլ ԱԺ նախագահի գլխավորած մեծաթիվ պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Ռիգա՝ Լատվիայի Հանրապետություն։
11 հոգանոց պատվիրակությունում, Սիմոնյանից բացի, երեք օրենսդիր է ընդգրկված՝ Արսեն Թորոսյանը, Մարիա Կարապետյանը եւ Էդուարդ Աղաջանյանը, մյուսներն Ալեն Աիմոնյանի եւ ԱԺ աշխատակազմի «տուրիստներն» են։
Ուշագրավ է, որ պատվիրակության կազմում այս անգամ ընդգրկված չէ Սիմոնյանի խոսնակը, ով ընգրկված է եղել բոլոր նախորդ գործուղումների ժամանակ»: