Բելառուսում սկսվել է զինված ուժերի միավորումների և զորամասերի պատրաստականության հանկարծակի ստուգում՝ հայտնել են երկրի պաշտպանության նախարարությունից։

«Ստուգմանը ներգրավվում են օպերատիվ հրամանատարությունների, հատուկ գործողությունների ուժերի, հրթիռային զորքերի և հրետանու, ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի զորամասերն ու ստորաբաժանումները»,- տեղեկացրել են պաշտպանական գերատեսչությունում:

Նշվում է, որ ստուգման ընթացքում կգործարկվեն հրաձգարաններ և տեղամասեր Բրեստի և Գոմելի շրջաններում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն