Երևանի քաղաքապետարանը հրատապ կարգով 8 աղբահանող մեքենա և 9 շարժիչների լրակազմ ձեռք կբերի
Որպեսզի աղբահանության խնդիրը չսրվի, Երևանի քաղաքապետարանը հրատապ կարգով 8 աղբահանող մեքենա և 9 շարժիչների լրակազմ ձեռք կբերի:
Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը՝ նշելով, որ ավտոպարկում կան մեքենաներ, որոնք շարժիչների խափանում ունեն, ձեռք բերվող շարժիչներն այդ մեքենաներն աշխատեցնելու համար են:
«Մեկ ամսվա ընթացքում մեքենաներն ու շարժիչները Հայաստանում կլինեն, երբ կկնքվի պայմանագիրը»,- նշեց Կատվալյանը։