Սահմանադրագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Ըստ նախնական տեղեկությունների`

ՀՀ Վարչական դատարանում գործադուլ է` օգնականները, գործավարները ու քարտուղարներն իրավացիորեն հրաժարվում են աշխատել այն չնչին աշխատավարձով, որը իրենց համար է սահմանված` ամենօրյա տքնաջան աշխատանքի դիմաց:

Դեռ երկու տարի առաջ եմ բարձրաձայնել, որ դատական համակարգում դատավորների կազմի աշխատակիցների աշխատավարձն անչափ ցածր է, բայց դե ՀՀ-ում միայն պարեկների ու ուժային կառույցների աշխատավարձներն են բարձրանում` ռեպրեսիաները անխոչընդոտ իրականացնելու համար, իսկ մարդկանց ճակատագրերի հետ առնչվող դատական համակարգի աշխատակիցները ստիպված են մի կերպ գոյատևել, որովհետև, ինչպես միշտ, իշխանությանը անկախ դատական համակարգ պետք չէ»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն