Բանակցություններից հետո Կիևն ընդամենը երեք քայլով հեռու կլինի ԵՄ անդամակցությունից․ Կուլեբա
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան անդրադարձել է Եվրամիությանն անդամակցության բանակցությունների մեկնարկին։ Նա կարծիք է հայտնել, որ այդ բանակցություններից հետո Կիևն ընդամենը երեք քայլով հեռու կլինի ԵՄ լիիրավ անդամի կարգավիճակ ստանալուց:
Ըստ Կուլեբայի՝ այդ քայլերն են Եվրահանձնաժողովի եզրակացությունը բանակցությունների հաջող ավարտի ու անդամակցության չափանիշներին Ուկրաինայի համապատասխանության վերաբերյալ, ԵՄ-ին անդամակցության մասին համաձայնագիր ստորագրելու որոշում և ԵՄ խորհրդարանների կողմից համաձայնագրի վավերացում։