Տնտեսության տեսանկյունից Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ և ԵԱՏՄ շրջանակում կապերի զարգացման հարցում՝ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այնուամենայնիվ, չենք կարող աչք փակել այն հանգամանքի վրա, որ այդ երկրի քաղաքական վեկտորն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք»,- հավելել է ռուս պաշտոնյան։

Նա անդրադարձել է Հայաստանում Եվրամիությանն անդամակցության հարցով հնարավոր հանրաքվեի անցկացմանը, ընդգծել՝ Եվրամիությունն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի կառույցներ են։

Օվերչուկը նշել է՝ արտատարածաշրջանային ուժերի մուտքը տարածաշրջան որոշակի հետևանքներ կունենա։ ՌԴ փոխվարչապետը հավելել է, որ Մոսկվան շահագրգռված է Հայաստանի կայունությամբ, բարգավաճմամբ, լավ տնտեսական հարաբերություններով ու եղբայրությամբ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն