Լոռու մարզպետարանից հայտնում են՝ մարզպետ Արամ Ղազարյանը Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանի ուղեկցությամբ հունիսի 26-ին այցելել են Սանահին կայարան թաղամաս, հետևել այստեղ ընթացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի հիմնանորոգման աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ:

Այց է կատարվել նաև Թումանյան փողոց։



Մարզի ղեկավարը շրջայցը շարունակել է Ախթալայի կամրջի մոտ, հետևել երկաթգծի հատվածում տարվող ամրացման աշխատանքներին, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հետ կապված հարցերով զրուցել կամրջի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանների հետ:

Արամ Ղազարյանն այցելել է նաև Քարկոփ բնակավայր: Մաքրման աշխատանքները Քարկոփում ավարտական փուլում են:



Լոռու մարզպետը զրուցել է բնակիչներ հետ, պատասխանել նրանց հարցերին: Մարզպետը տեղեկացրել է, որ քննարկվում է հեղեղումներից տուժած բնակիչներին և տնտեսվարողներին փոխհատուցում տրամադրելու կարգը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն