Ստամբուլում ոստիկանները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու համար կասկածվող 10 օտարերկրացու՝ հայտնել է Anadolu գործակալությունը:

Կասկածյալների քաղաքացիությունը չի բացահայտվում։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան ավելի վաղ հայտնել էր երկրի վեց նահանգում ԻՊ-ի հետ առնչություն ունենալու կասկածով ավելի քան 30 մարդու ձերբակալման մասին։ Մեկ տարվա ընթացքում ձերբակալվել է ավելի քան 3500 կասկածյալ: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն