Օ'Բրայենը ԱՄՆ-ի անունից Հայաստանին ու Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի միջոցառմանը
Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին արտգործնախարարների մակարդակով հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի 2024-ի գործընկերների հետ հանդիպմանը՝ Վաշինգտոնի գագաթնաժողովի շրջանակներու:
Այս մասին, ըստ ադրբեջանական աղբյուրների, Բաքվում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը:
«Ես ակնկալում եմ, որ երկու երկրներն էլ կմասնակցեն միջոցառմանը, ընդհանուր առմամբ, 30 գործընկեր երկիր», - հավելել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի այս միջոցառումը նախատեսված է անցկացնել հուլիսի 9-ից 11-ը։
Օ'Բրայենը Բաքվում ճեպազրույցի ժամանակ հույս է հայտնել նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները «հնարավորություն կգտնեն՝ ամենամոտ ժամանակներս հանդիպելու»։