ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ դուրս գալ նախագահական ընտրապայքարից Դոնալդ Թրամփի հետ անհաջող բանավեճից հետո: Այդ մասին հայտնել է Բայդենի քարոզարշավի խոսնակ Սեթ Շուստերը:

Անդրադառնալով բանավեճին՝ ԱՄՆ գործող նախագահն ասել է․ «դժվար է ստախոսի հետ բանավիճել»։

Ավելի վաղ ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում՝ CNN-ի տաղավարում, տեղի էր ունեցել Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի նախընտրական առաջին բանավեճը։ Դրանից հետո CNN-ը հեռուստադիտողների շրջանում հարցում է անցկացրել։ Արդյունքների համաձայն՝ գրանցված ունկնդիրների 67%-ը նախապատվությունը տվել է Թրամփին:

Այդ բանավեճերից հետո Բայդենի համախոհները կարծիք էին հայտնել, որ նա պետք է դուրս գա ընտրապայքարից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն