Գիշերը Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց տարածքներին, կան զոհեր և վիրավորներ: Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը հրթիռային հարված են հասցրել Դնեպրին, ինչի հետևանքով ինը հարկանի բնակելի շենք է փլուզվել։ Հայտնի է խաղաղ բնակչության շրջանում վիրավորների և մեկ զոհի մասին: Ուկրաինայի նախագահն արձագանքել է տեղի ունեցածին, կոչ արել գործընկերներին ՀՕՊ համակարգեր տրամադրել Կիևին:

Իվանո-Ֆրանկովսկի շրջանում էլ ռուսական գնդակոծությունների հետևանքով ամբողջությամբ ավերվել է Բուրշտինի ջերմաէլեկտրակայանը, որն ամենամեծն Է Ուկրաինայի արևմուտքում և ամենահզորներից մեկը երկրում: Ըստ մասնագետների՝ Բուրշտինի ՋԷԿ-ը վերականգնման ենթակա չէ, այն չափազանց ավերված է:

Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտնել է, որ Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերն անցած գիշեր վեց ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել ՌԴ չորս շրջանների՝ Տվերի, Բրյանսկի, Բելգորոդի, Կուրսի շրջանների տարածքում երկու անօդաչու թռչող սարք էլ ոչնչացվել է Ղրիմի երկնքում: Ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով քաղաքացիական անձինք են զոհվել, այդ թվում՝ երեխաներ Կուրսկում: Տուժածներ կան նաև Սևաստոպոլում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն