Բուխարեստում աշխատանքն է սկսել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ)  տարեկան նստաշրջանը։ Այդ մասին հաղորդում է «Մեդիաֆաքս» գործակալությունը։

31-րդ նստաշրջանի թեման է «ԵԱՀԿ-ի դերը ներկայիս անվտանգության ճարտարապետության մեջ. խորհրդարանական հեռանկարը»: Նստաշրջանում, որը կշարունակվի մինչև հուլիսի 3-ը, նախատեսվում է ընդունել Բուխարեստի հռչակագիրը՝ անվտանգության, մարդու իրավունքների, տնտեսական և բնապահպանական խնդիրների վերաբերյալ առաջարկություններով, և ընտրել կազմակերպության նոր ղեկավար մարմիններ։

Ռուսաստանն ու Բելառուսը չեն մասնակցում նիստին, քանի որ Ռումինիայի իշխանությունները հրաժարվել են վիզաներ տրամադրել այդ երկրների պատվիրակության անդամներին։

Ռուսաստանն էլ, իր հերթին, որոշել է դուրս ԵԱՀԿ ԽՎ-ից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն