ՌԴ-ում գիտնականները ԴՆԹ նմուշներ են վերցրել ավելի քան 44,000 տարվա վաղեմության գայլի մnւմիայից (լուսանկարներ)
ՌԴ Ամմոսովի անվան Հյուսիս-արևելյան դաշնային համալսարանում անցկացվել է հնագույն գայլի դիահերձում: Կենդանու մնացորդների տարիքն ավելի քան 44 հազար տարի է, գրում է rbc.ru-ն։
«Սա նման երկրաբանական տարիքի չափահաս գիշատչի առաջին ամբողջական հայտնաբերումն է, որն աշխարհում նմանը չունի»,- պարզաբանել են համալսարանից։
Բրածո գայլի լավ պահպանված մումիան հայտնաբերվել է դեռևս 2021 թվականին։ Այն հայտնաբերել և գիտնականներին էին հանձնել տեղի բնակիչները։
Գիշատչի մնացորդները գտնվել են հավերժական սառույցի մեջ՝ մոտ 40 մ խորության վրա՝ Աբիսկի շրջանի Տիրեխտյախ գետի տարածքում։
Կենդանու դիահերձումը թույլ կտա ուսումնասիրել հնագույն վիրուսները, միկրոբիոտան և գիշատչի սննդակարգը: Բացի այդ, փորձագետները նմուշներ են վերցրել ԴՆԹ անալիզի համար։ Հինավուրց գայլի գենոմը համեմատվելու է նրա ժամանակակից գայլերի ԴՆԹ-ի հետ։
Բացի այդ, գայլի ատամի ուսումնասիրության հիման վրամասնագետները պատրաստվում են որոշել կենդանու տարիքը մահվան պահին։ Նախնական հաշվարկներով՝ այն չափահաս արու էր։