Բելառուսի գլխավոր շտաբի պետ Պավել Մուրավեյկոն հայտարարել է, որ հանրապետության «ինքնիշխանության» և «անկախության» սպառնալիքի դեպքում մարտավարական միջուկային զենք կկիրառվի։ Այդ մասին հայտնում է բելառուսական ԲԵԼՏԱ պետական ​​գործակալությունը։

«Վերջին փաստարկներից ու թեզերից մեկը, որը հանդես է գալիս որպես զսպող գործոն, մեր երկրի տարածք ոչ ռազմավարական միջուկային զենքի վերադարձն է։ Մենք սովորել ենք ինչպես վարվել այդ զենքի հետ, կարող ենք վստահորեն այն կիրառել: Եվ չկասկածեք, որ դա կանենք, եթե վտանգվի մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը»,- հայտարարել է բարձրաստիճան զինվորականը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն