Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ պաշտպանական համաձայնագրին, որով ամերիկյան կողմին 15 ռազմական օբյեկտների հասանելիություն կտրվի: Այդ մասին հայտնել է Ֆինլանդիայի Yle պետական հեռուստառադիոընկերությունը։

Նշվում է, որ փաստաթղթի համաձայն՝ երկրի տարածքում կտեղակայվեն նաև տեխնիկա և ռեսուրսներ, կապահովվի ամերիկյան ինքնաթիռների, նավերի և տրանսպորտային միջոցների մուտքն ու տեղաշարժը: Բացի դրանից՝ Հելսինկին ստանձնում է ԱՄՆ ուժերի, նրանց կողմից օգտագործվող օբյեկտների և տարածքների անվտանգության ապահովումը։

Ֆինլանդիայի ԱԳՆ տվյալով՝ փաստաթուղթը չի ենթադրում ամերիկացի զինվորականների մշտական ներկայություն, տեղակայման դեպքում նրանք երկրում կգտնվեն ռոտացիոն հիմունքներով:

Հունիսի կեսերին ԱՄՆ-ի հետ համանման համաձայնագրին հավանություն է տվել նաև Շվեդիայի խորհրդարանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն