Ընթանում է Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը։ Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում:



«Օրակարգում են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները:



Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով»,- նշված է գրառման մեջ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն