Ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրմամբ մեր երկկողմ համագործակցությունը որակապես նոր մակարդակի է անցել. Դարչիաշվիլին՝ Միրզոյանին
Ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրմամբ մեր երկկողմ համագործակցությունը որակապես նոր մակարդակի է անցել: Այս նոր փուլը շրջադարձային էր մեր բազմակողմ համագործակցության համար: Այդ մասին Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին:
«Այսօրվա մեր հանդիպմանը ես ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեցի իմ գործընկերոջը ՄԱԿ-ի բանաձևին պատմական աջակցության համար, որը հաստատում է բոլոր ներքին տեղահանվածների և փախստականների՝ Աբխազիա և Ցխինվալ՝ վերադարձի իրավունքը, ինչի համար ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել:
Վրաստանը և Հայաստանը մեծապես աջակցում են միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասաց նա: