Դաղստանի մուֆթիությունը հայտարարել է, որ նիքաբ կրելու արգելք կիրառվի: Նիքաբը կանանց համար ավանդական մուսուլմանական գլխաշոր է, որը ծածկում է ամբողջ դեմքը, բացառությամբ աչքերի նեղ բացվածքի: Հրապարակված հաղորդագրությունում, սակայն, ընդգծվում է, որ արգելքը ժամանակավոր է և ուժի մեջ կմնա «մինչ բացահայտված սպառնալիքների վերացումը և աստվածաբանական նոր եզրակացությունը»։

Դաղստանում նիքաբների արգելքը սկսել են քննարկել հունիսի 23-ի ահաբեկչությունների ֆոնին։ Հաղորդվել էր, որ գրոհայիններից մեկը ծրագրել է փախչել՝ նիքաբ կրելով։

Դաղստանում քիչ կանայք են  նիքաբ կրում, սակայն գլխի այդ ծածկը հաճախ կարելի է տեսնել տարածաշրջանի խոշոր քաղաքներում: Նիքաբ կրելն արդեն իսկ արգելված է եվրոպական և հետխորհրդային մի շարք երկրներում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն