Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը պատմել է, որ հարցազրույց է անցկացնելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Fox News հեռուստաընկերության նախկին հաղորդավարը հայտարարությունը հրապարակել է X սոցիալական ցանցում։

«Կարծես թե մենք հարցազրույց ունենք Զելենսկու հետ, մենք փորձել ենք երկու տարի և առավել ինտենսիվորեն՝ Պուտինի հետ հարցազրույցից հետո»,- գրել է լրագրողը։

Ըստ Կառլսոնի՝ զրույցի նպատակն է ամերիկացիներին տեղեկատվություն տրամադրել ռուս-ուկրաինական հակամարտության մասին, որն անմիջական ազդեցություն ունի աշխարհում ԱՄՆ-ի դիրքի վրա։

Նա չի նշել հարցազրույցի թողարկման ստույգ ամսաթիվը՝ հավելելով միայն, որ այն «շուտով» կհայտնվի համացանցում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն