Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավը:

Ազատյանը ձերբակալվել էր երեկ 2 տեղակալների հետ: Նրանք դատարանի որոշմամբ կալանավորվել են:

Քննչական կոմիտեն չի հրապարակել պաշտոնյաների անունները, հաղորդագրությունում նշվում է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, չարաշահելուն օժանդակելու, կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության հոդվածներով: Ընդհանուր առմամբ՝ մեղադրյալ է 8 անձ, բացի 2 տեղակալներից՝ ևս երկու պաշտոնյա է կալանավորվել, 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Քրեական վարույթի մասին հայտնի դարձավ երեկ, երբ ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ էին իրականացրել Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն