Մշակվել է որոշման նախագիծ, որով նախատեսվում է կանանոկարգել կենդանական ծագման մթերքի և հումքի նույնականացման հարաբերությունները: Մսամթերք գնող քաղաքացիներն այսուհետ տեսանելի վայրում կտեսնեն մի փաստաթուղթ, որի վրա QR կոդ կլինի, և դրա միջոցով կկարողանան պարզել՝ այն, ինչ գնում են, ներմուծվա՞ծ մսամթերք է, թե՞ Հայաստանում արտադրված: Եթե Հայաստանում արտադրված է, ապա երբ է սպանդը եղել, որ արտադրողի մոտ, ինչ կենդանի է: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 4-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Այս համատեքստում վարչապետն անդրադարձավ սպանդանոցների խնդրին՝ նշելով, որ կարգավորումներում պետք է որոշակի փոփոխոթյուններ մտցնել:

Ըստ Փաշինյանի՝ շարժական սպանդանոցների մասով կա մի լավ լուր, որը պարզել է մարզային վերջին այցելությունների ժամանակ. «Պարզվեց, որ ՀՀ-ում արդեն իսկ կան ոչ շատ, բայց գործող շրջիկ սպանդանոցներ, որոնք մեր խնդիրը, մեր պրոբլեմները կարող են լուծել»:

Խնդիրներից մեկն այն է, որ շարժական սպանդանոցները պետք է նաև հեռավոր գյուղերը սպասարկեն:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն