Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Միութենական պետությունը զարգանում է, և առաջին փուլում անհրաժեշտ է լուծել ոչ թե քաղաքական, այլ տնտեսական բնույթի հարցեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:

«Ինչ վերաբերում է միութենական պետությանը, այն զարգանում է: Մենք հիշում ենք այն բոլոր նպատակներն ու խնդիրները, որոնք դրված էին սկզբնական փաստաթղթերում, և մենք, ըստ էության, գնում ենք այս ճանապարհով: Բելառուսի նախագահը կարծում է, և ես աջակցում եմ նրան, որ առաջին փուլում անհրաժեշտ է լուծել ոչ թե քաղաքական, այլ տնտեսական բնույթի հարցեր»,- ասել է Պուտինը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն