Նախօրեին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Ուկրաինային ավելի քան 2,3 մլրդ դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին: Գերատեսչության կայքում հուլիսի 3 - ին հրապարակված հաղորդագրության մեջ, նշվել է, որ այդ գումարից 2,2 մլրդ դոլարը, հատկացվելու Է Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) միջոցով, որի շրջանակներում զենքը պատվիրում են անմիջապես արտադրողներից կամ գործընկերներից: Այդ ծրագրով նախատեսվում է հրթիռներ գնել Patriot և NASAMS համակարգերի համար։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերի խոսքով՝ սա Ուկրաինային օգնության յոթերորդ փաթեթն է ապրիլից ի վեր, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օրենք է ստորագրել, որը նախատեսում է 60,8 միլիարդ դոլարի օգնություն Կիևին։

Եվս 150 միլիոն դոլար հատկացվելու է ԱՄՆ բանակի պաշարներից: Այդ փաթեթի շրջանակում Կիևը կստանա հրթիռներ Hawk հակաօդային պաշտպանության համակարգերի և HIMARS բազմակի արձակման հրթիռային համակարգերի համար, 155 մմ և 105 մմ հրետանային արկեր, 81 մմ ականանետներ, TOW հակատանկային հրթիռներ, Javelin և AT-4 հակատանկային համակարգեր և այլ զենքեր։

Bloomberg-ն էլ հայտնել է, որ չինական և ռուսական ընկերությունները մշակում են հարվածային անօդաչու թռչող սարք, որը նման է իրանական Shahed 136-ին և Ռուսաստանը դա կարող է օգտագործել Ուկրաինայում: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Bloomberg-ի հրապարակումը, ասել է, որ Մոսկվան Չինաստանի հետ համագործակցություն է իրականացնում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ «զգայուն»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն