Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները պատրաստ են նպաստել բանակցություններին. Ռոջեր Ուիքեր
Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները պատրաստ են նպաստել բանակցություններին։ Այդ մասին պատասխանելով Բաքվի հետ խաղաղության գործընթացի շուրջ ԱՄՆ դիրքորոշման վերաբերյալ հարցին՝ ասաց սենատոր Ռոջեր Ուիքերը։
«Խաղաղության շահերից չի բխում, և Միացյալ Նահանգները չի կարող այս հարցի հետ կապված դիրքորոշում հայտնել, բայց մենք պատրաստ ենք նպաստել, միջնորդել բովանդակային քննարկումներին որպես դիվանագետներ, և մենք անշուշտ հասկանում ենք, որ ձեր կառավարությունն ու ժողովուրդը ունեն իրենց դիրքորոշումը: Մենք հասկանում ենք պայմանները, որ սահմանվել են բանակցային գործընթացի սկզբում՝ կապված պատմական սահմանների հետ, որոնք նախկին ԽՍՀՄ փլուզման պահին ամրագրվել են։ Մենք տեղյակ ենք այս հարցերի դիրոքորոշումների մասին, և մեր պետքարտուղարության դերակատարումը և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները պետք է փորձեն օգնել բանակցային գործընթացին, բայց լինեն պարզապես միջնորդ և ուղղակի նպաստեն, որ երկու կողմերը գան համաձայնության»,- նշեց նա։