Գնդակը ադրբեջանական կողմի դաշտում է. Ալեն Սիմոնյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
ՀՀ-ի կողմից խաղաղության պայմանագրի մասով որևէ ձգձգում չկա։ Մենք պատրաստ ենք այն ստորագրել։ Այս մասին ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության անդամների մամուլի ասուլիսից հետո հարցուպատասխանի ժամանակ ասել է Ալեն Սիմոնյանը։
«Այդ հարցը գտնվում է ադրբեջանական կողմի մոտ։ Գնդակը ադրբեջանական կողմի դաշտում է։ Գործընթացը շարունակվում է։ Լիահույս ենք, որ հաջողության կհասնենք»,- ասել է Սիմոնյանը։