Երևանի Արշակունյաց պողոտա 9/2 հասցեում այսօր «Ձյունիկ սառնարան» անունը ստացած տարածքում կառուցվող էլիտար շենքի բակում վերամբարձ կռունկը պոկվել ընկել է, ինչի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է։

Այդ մասին հայտնում է shamshyan.com–ը։

Նշվում է, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին օպերատիվ տեղեկությունը ստացվել է ժամը 17։00–ի սահմաններում։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 69–ամյա Հ. Արմենակյանն էր, որն այդ պահին վերամբարձ կռունկով աշխատանքներ էր կատարում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն