Հուլիսի 5-ին շվեյցարական Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը:

ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ «Փյունիկ-Աղջիկներ» թիմը պայքարը Չեմպիոնների Լիգայում կսկսի որակավորման առաջին փուլից, որտեղ Հայաստանի չեմպիոնը հայտնվել է վեցերորդ խմբում։ Որակավորման փուլի կիսաեզրափակիչում «Փյունիկ Աղջիկները» կմրցի Կիպրոսի «Ապոլլոն Լեյդիսի» հետ։ Հաջորդ փուլում այս զույգի հաղթողը կհանդիպի «Մուրա» (Սլովենիա) - «Գլենտորան» (Հյուսիսային Իռլանդիա) զույգի հաղթողի հետ։

Որակավորման առաջին փուլը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, եզրափակիչը` սեպտեմբերի 7-ին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն