Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Շուշիում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Թուրքիայի ԱԳՆ-ի հրապարակման համաձայն՝ Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր:

«Մենք եղբայրական Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հետ կարծիքների օգտակար փոխանակում ենք անցկացրել դաշնակցային, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ»,- հայտնել է Բայրամովը հանդիպումից հետո։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն