Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի շրջաններում բնակեցվել են 8 հազար ադրբեջանցիներ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նման տվյալ է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա Շուշիում անցկացվող թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասնակիցներին հայտնել է, որ ադրբեջանցիները բնակեցվել են Քաշաթաղում, Վարանդայում, Շուշիում, ևս չորս գյուղերում։

Մինչև տարեվերջ նախատեսում են Արցախ տեղափոխել 20 հազար ադրբեջանցու։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն