Հայերն այս կառավարության պատճառով դառնում են ողջ տարածաշրջանի համար վտանգավոր ազգ. Ստեփան Դանիելյան
Հայաստանն է արտատարածաշրջանային ուժեր հրավիրում: Սա պետականության ինքնասպանություն է, իսկ հայերն այս կառավարության պատճառով դառնում է ողջ տարածաշրջանի համար վտանգավոր ազգ: Այս մասինիր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Վերջ ինչ է լինելու, որն է լուծումը Շատերն են փորձում հասկանալ, թե որն է հանգուցալուծումը: Փորձեմ կարճ շարադրել, բայց մինչ այդ 2021 թվականի Կարսի Պայմանագրի մասին խոսենք:
Կարսի պայմանագիրը կնքվել է 5 երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Հարավային Կովկասի երեք սովետական հանրապատությունների միջև, իսկ, մինչ այդ, տեղի էր ունեցել Կարսի կոնֆերանսը: Ըստ էության, դա Հարավային Կովկասի mini ՛՛Վերսալի՛՛, բնույթով՝ Խաղաղության, կոնֆերանս էր: Եթե այդ կոնֆերանսի սղագրության հետ ծանոթանաք, այն չափազանց բարդ է անցել և մի քանի անգամ ձախողման եզրին էր հայտնվել:
Գանք մեր օրերին: Իրավիճակի լուծումը Հարավային Կովկասի գծով նոր Խաղաղության Կոնֆերանսը կարող է լինել, և, հաշվի առնելով այսօրվա իրողությունները, ի տարբերության Կարսի կոնֆերանսի, պետք է հայտնվի 6-րդ դերակատարը՝ Իրանը:
Բնական է, առանց հաշվի առնելու երեք խոշոր և երեք փոքր երկրների շահերը, ուժերի նոր բալանս ստեղծելու պահանջը, հնարավոր չէ տարածաշրջանային նոր անվտանգային համակարգ ձևարել, որտեղ, բացի հայ-ադրբեջանական հարաբերությունների, կան այլ կարևոր հարցեր, այդ թվում նոր կոմունիկացիաների խնդիրներ:
Որոնք են այդ հնարավոր կոնֆերանսի հիմնական խոչընդոտները: Դա ոչ տարածաշրջանային երկրների ներթափանցումն է տարածաշրջան, որոնք ունեն այլ, շատ դեպքերում այդ երկրների շահերին հակադիր նպատակներ:
Որը պետք է լիներ Հայաստանի դերակատարումը՝ Հայաստանն այն հիմնական երկիրն է, որին պետք է այդ ձևաչափը, սակայն այսօրվա կառավարության կուրսն, ի տարբերություն մնացած այդ 5 երկրների, ճիշտ հակառակն է: Հայաստանն է արտատարածաշրջանային ուժեր հրավիրում: Սա պետականության ինքնասպանություն է, իսկ հայերն այս կառավարության պատճառով դառնում է ողջ տարածաշրջանի համար վտանգավոր ազգ»: