Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է TRT-ն:

Էրդողանի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերություններին, քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։

Էրդողանը վստահություն է հայտնել բոլոր ոլորտներում երկու երկրի հարաբերությունների հետագա զարգացման հարցում՝ ընդգծելով դրանց խորը պատմական արմատները։

Թուրքիայի ղեկավարը շնորհավորել է Փեզեշքիանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել նոր պաշտոնում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն