Հնդկաստանը երկու նոր հյուպատոսություն կբացի Ռուսաստանում՝ Կազանում և Եկատերինբուրգում: Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ Ռուսաստանում հնդկական համայնքի հետ հանդիպման ընթացքում:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Հնդկաստանի հարաբերությունները կառուցված են վստահության և հարգանքի հիմքի վրա։

Հնդկաստանի վարչապետը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում: Կրեմլից հայտնել են, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն «ռուս-հնդկական ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր»:

Պուտինն ու Մոդին արդեն ոչ ֆորմալ հանդիպում են անցկացրել Նովո-Օգարյովոյում, այցելել նաև Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն