Եվրահանձնաժողովը հայտնել է, թե երբ Ուկրաինան կստանա առաջին տրանշը ռուսական սառեցված ակտիվների հաշվին
Եվրահանձնաժողովն ակնկալում է առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում փոխանցել Ուկրաինային առաջին տրանշը Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված միջոցներից, Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է ԵՀ-ի խոսնակ Քրիստիան Ուիգանդը։
«Մենք աշխատում ենք, որպեսզի Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված միջոցների առաջին մասնաբաժինը հասանելի դարձնենք Ուկրաինային առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում»,- ասել է նա։
Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո ԵՄ-ն և G7 երկրները սառեցրել են Ռուսաստանի Դաշնության արժութային պահուստների գրեթե կեսը՝ մոտավորապես 300 միլիարդ եվրո: Ավելի քան 200 միլիարդ եվրո գտնվում է ԵՄ-ում, հիմնականում բելգիական Euroclear-ի՝ աշխարհի խոշորագույն հաշվարկային և քլիրինգային համակարգերից մեկի հաշիվներում:
Ավելի վաղ «Մեծ յոթնյակը» պայմանավորվել էր Ուկրաինային 50 միլիարդ դոլար վարկ տրամադրել, որը կվերադարձվի Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների տոկոսներից։ ՌԴ ԱԳՆ-ն Եվրոպայում ռուսական ակտիվների սառեցումը գողություն է անվանել՝ նշելով, որ ԵՄ-ն թիրախավորում է ոչ միայն մասնավոր անձանց, այլև Ռուսաստանի պետական ակտիվները։