«Հանգիստ պարոն Օհանյան». Ազգային ժողովում կրքերը չեն հանդարտվում
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ կրքերը չեն հանդարտվում։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ելույթի պահին ընդդիմադիր պատգամավորները արձագանքներ են հնչեցնում նրա ելույթին։
Կոնջորյանն իր ելույթում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։
Կոնջորյանի խոսքով՝ Սեյրան Օհանյանը պետք է սաստեր պատգամավորներին, որպեսզի իրավիճակը չլարվեր։ Այդ խոսքին Սեյրան Օհանյանը ոտքի կանգնեց եւ փորձեց արձագանքել, ինչին ի պատասխան Կոնջորյանն ասաց. «Հանգիստ պարոն Օհանյան»։
Նշենք, որ քիչ առաջ Ազգային ժողովում իրավիճակը լարվել էր ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սաղաթելյանին արձագանքել էր, թե բնակչությունը գնահատական տվել է՝ ով է «կապիտուլյանտը» եւ ով «հողատուն»։ Այնուհետեւ նա ամբիոնի մոտ էր հրավիրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորները տեղից արձագանքեցին Սիմոնյանի հայտարարությանը։
Ալեն Սիմոնյանը զինվորական համազգեստով անվտանգության աշխատակիցներին հրավիրել էր նիստերի դահլիճ, այնուհետեւ հանձնարարել՝ անջատել ուղիղ եթերը