«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վաղը՝ հուլիսի 11-ին, ժամը 19։30-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում հանդիպում կանցկացնի:

«Մեր հերթական հավաքի ընթացքում Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, Արդարություն և Վերադարձ ՀԿ նախագահ Մետաքսե Հակոբյանը կխոսի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրական խնդիրների մասին, կներկայացնի ՀՀ իշխանությունների մոտեցումների, իրականացվող սոցիալական ծրագրերի և Արցախ վերադառնալու մասին արցախցիների դիտարկումները։

Օրվա երկրորդ բանախոսը գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն է։ Վերջինս կխոսի գյուղատնտեսության ոլորտի հիմնականխնդիրների և առաջարկվող լուծումների մասին»,-ասվում է հայտարարությունում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն