Հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: Նրա խոսքով նախաձեռնության ընդունմամբ անհրաժեշտ օրենսդրական հիմքեր կստեղծվեն քրեական գործերով պետությանը և համայնքին պատճառված վնասների վերականգնումը համապատասխան բյուջեներում արդյունավետ հաշվառելու, ինչպես նաև նշված ոլորտում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ որոշակի հսկողության գործառույթներ իրականացնելու համար:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

Փոխնախարարի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են տեխնիկական փոփոխություններ:

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Հանրակրթության մասին» օրենքում: Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի` նախաձեռնության ընդունմամբ հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցների ու նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի ՀՀ կառավարությանը:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

««ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում լրամշակվել է տեխնիկական փոփոխությունների հիման վրա: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը: Նրա խոսքով օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

Առաջին ընթերցմամբ նախատեսված կարգավորումները` հղմամբ:

Քննարկված օրենսդրական նախաձեռնություններն ընդունվել են երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն