Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի համատեղ Бірлестік-2024 միջազգային օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների բացման արարողությունը:

Զորավարժություններն անցկացվում են հինգ երկրի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված համատեղ պլանի համաձայն։

Ադրբեջանի ՊՆ տվյալով՝ Бірлестік-2024 միջազգային զորավարժություններին երկիրը ներկայացնում են ցամաքային զորքերի, ռազմաօդային և ռազմածովային ուժերի զինծառայողները, ավիացիայի միջոցներն ու նավերը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն