«Զանգեզուրի միջանցքի» բացումը կլինի խաղաղ համաձայնագրի վերջնական քայլը: Այս մասին Վաշինգտտոնից տուն վերադառնալու ճանապահին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք արդեն ամեն ինչ քննարկել ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մենք պետք է բարձրացնենք խաղաղության առագաստները»,- նշել է նա:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր. «Անկարան հավատարիմ է Երեւանի և Բաքվի միջև համաձայնագրի ստորագրմանը և խաղաղության հաստատմանը։ Մենք ցանկանում ենք տեսնել այս հաշտությունը որքան հնարավոր է շուտ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեր հանդիպումներում մենք դրական քայլեր ենք տեսնում այս ուղղությամբ»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն