Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ։

«Հայաստանի և Չեռնոգորիայի միջև հարաբերությունները, հիմնված լինելով փոխադարձ հարգանքի և վստահության վրա, ունեն զարգացման և խորացման մեծ ներուժ:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով առավել կհարստացնենք համագործակցության օրակարգը նոր ծրագրերով և նախաձեռնություններով՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն