Միացյալ Նահանգները, Noble Partner 2024 զորավարժությունների անժամկետ հետաձգումից հետո, սառեցրել է Վրաստանին տրամադրվող օգնությունը։ Այդ մասին հայտարարել է հուլիսի 12-ին հանրապետություն այցելած ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան։

Նման որոշման առիթ է դարձել Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը։ Այդ օրենքի արդյունքում ԱՄՆ-ը սառեցրել է Վրաստանին տրամադրվող օգնությունը, տեղի չի ունենա  նաև ինտեգրումը Եվրամիությանը»,- հայտարարել է Զեյան ՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ օգնության մասին է խոսքը:

«Վրաստանի հակաժողովրդավարական հետագծի հետ կապված մտահոգությունները գլոբալ են, և մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը՝ ականջալուր լինել դրանց»,- ասել է Զեյան Civil Georgia պորտալի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները «հաճախ են իրենց մտահոգությունների մասին ուղղակի հայտնել կառավարությանը՝ ինչպես հրապարակային, այնպես էլ մասնավոր կարգով»:

«Կարծում եմ՝ կարող ենք միայն եզրակացնել, որ Վրաստանի ներկայիս ուղին անհամատեղելի է ժողովրդավարական արժեքների հետ, որոնք ընկած են Եվրամիությանն ու Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հիմքում և այդպիսով վտանգում են Վրաստանի ուղին դեպի եվրաատլանտյան ինտեգրումը»,- ասել է Զեյան:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն