Թուրքիայի Այդին քաղաքում գտնվող թղթի գործարանում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են խոշոր հրդեհի դեմ։ Anadolu գործակալությունը նշում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին են միացել նաև ինքնաթիռներ և ուղղաթիռներ։

10 աշխատողներ և հրշեջներ ծխի ազդեցությանը ենթարկվելու պատճառով տեղափոխվել են հիվանդանոց։ Ընդհանուր առմամբ, ծխից տուժել է 30 մարդ։ 

Մերձակա 23 նահանգներից օգնություն է ուղարկվել Այդին, այդ թվում՝ հրշեջ մեքենաներ, շինարարական տեխնիկա, ջրատար մեքենաներ։

Թղթի գործարանում հրդեհը բռնկվել է հուլիսի 12-ին, տեղական ժամանակով 17։00-ի մերձակայքում։ Հրդեհի պատճառները հայտնի չեն։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն