ԵՄ անդամ երկրների դեսպանները հավանություն են տվել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի՝ Եվրահանձնաժողովի առաջարկին
Այսօր Բրյուսելում ԵՄ անդամ երկրների դեսպանները հավանություն են տվել ԵՄ Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստի օրակարգին և որոշումների նախագծերին, որոնց թվում է նաև Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի՝ Եվրոպական հանձնաժողովի առաջարկը:
Ընդգծենք, որ երկխոսության մեկնարկի վերաբերյալ վերջնական որոշման հաստատումն անդամ երկրների ԱԳ նախարարների մակարդակով ԵՄ խորհրդի իրավասությունն է, և այդ ձևաչափով հաջորդ նիստը նախատեսվում է երկուշաբթի՝ հուլիսի 22-ին: