Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրել էր, որ «Հայկական թատերական ընկերության» մեծ և հարուստ գրադարանը ոչնչացվել է, իսկ Ժաննա Անդրեասյանը լռել է այս մասին։

«Հայոցից Հայաստանի անցման փուլում, կառավարությունը թող պարզի, թե ի՞նչ հանգամանքներում է ոչնչացվել «Հայ թատերական ընկերության» հարուստ գրադարանն ու լուսանկարչական արխիվը` հազարավոր լուսանկարներով: Պատասխանող` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան։

Ի գիտություն նախարարի, պատահականորեն հնարավոր է եղել ոչնչացումից փրկել թղթի վերամշակման արտադրամաս տարված մի քանի հազվագյուտ գրքեր ու լուսանկարչական ալբոմներ:

Սպասում ենք նախարարության սպառիչ ու փաստերով հիմնավորված պատասխան-բացատրությանը: Այս ընթացքում թատերական փառատոնների անցկացումն առժամանակ կարելի է դադարեցնել` պետական բյուջեին հանգիստ տալու համար»,- գրել էր Դեմոյանը։

«Ես որևէ տեղեկություն չունեմ, կփորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Ամեն դեպքում, նախարարությունը պատրաստակամ է գրադարանային ֆոնդերի պահպանման ու զարգացման հարցում օժանդակել»,-ասել է Ժաննա Անդրեասյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն